Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/1690/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.08.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԼԴ1/1690/02/22 N Ե ____ _/23_
01 օգոստոսի 2023 թ.

Պատասխանող՝ Վահե Էդիկի Մագթաղյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք,
Կուրթան բնակավայր, 5 փողոց, տուն 6/

Երրորդ անձինք՝ Էդիկ Արթուրի Մագթաղյանին
Դիաննա Էդիկի Մագթաղյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք,
Կուրթան բնակավայր, 5 փողոց, տուն 6/

Լիաննա Գուրգենի Մագթաղյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Չուխաջյան փողոց, 12 շենք, բն. 13/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վահե Էդիկի Մագթաղյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդիկ Արթուրի Մագթաղյանի, Լիաննա Գուրգենի Մագթաղյանի և Դիաննա Էդիկի Մագթաղյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:

Գործով դատական նիստ է նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 03-ին, ժամը 10:20-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:
Պատասխանող՝ Վահե Էդիկի Մագթաղյանին, երրորդ անձինք՝ Էդիկ Արթուրի Մագթաղյանին, Դիաննա Էդիկի Մագթաղյանին և Լիաննա Գուրգենի Մագթաղյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Տեղափոխված» և «Բացակա» նշումներով:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`