Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/2707/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

02.08.2023

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ/2707/02/22
02 օգոստոսի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Արթուր Շահենի Դավթյանին
Սյունիքի մարզ, ք․Կապան, Տավրուս բն․, 2-րդ փ․, տ․23

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/2707/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Անուշ Մաքսիմի Բադալյանի՝ ընդդեմ Արթուր Շահենի Դավթյանի՝ ամուսնությունը լուծելու պահանջի մասին։
Քաղաքացիական գործով որոշվել է կիրառել պարզեցված վարույթ:
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել է 05․09․2023թ.:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր՝ ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ Դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարան և գործին մասնակցող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից՝ Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները, և պատասխանը՝ կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստաթուղթը (փոստային անդորրագիրը):
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համար ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կհամարվի չներկայացված:
Միաժամանակ, ՀՀ քաղ. դատ. օր.-ի 298-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ձեզ գրավոր պարզաբանվում են պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունները, դրանց կատարման ժամկետները և չկատարելու հետևանքները, մասնավորապես.
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
* Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման 1-ին և 2-րդ կետերում նշված դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրվան հաջորդող օրվանից։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`