Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/24148/02/21 քաղաքացիական գործով Պատասխանող՝Գրիգոր Գևորգի Հակոբյանին Հասցե՝ ք.Երևան, Արաբկիր, Բակունցի փ․, թիվ 74

03.08.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

թիվ ԵԴ/24148/02/21 քաղաքացիական գործով
Պատասխանող՝Գրիգոր Գևորգի Հակոբյանին
Հասցե՝ ք.Երևան, Արաբկիր, Բակունցի փ․, թիվ 74

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24148/02/21 քաղաքացիական գործը : Ալվարդ Հայրապետի Սուքիասյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Գայանե Վենյամինովնայի, Գրիգոր Գևորգի Հակոբյանի, Թամարա Գևորգի Հակոբյանի, Ջուլետա Ներսեսի Դավթյանի, Արտավազդ Հովհաննեսի Դավթյանի, Արթուր Հովհաննեսի Դավթյանի՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմասի չափը որոշելու, ընդհանուր ու բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքերից բաժինը առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/24148/02/21 քաղաքացիական գործով Դուք, որպես պատասխանող հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2023թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16։30-ին նշանակված նախնական դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական Ն. Գևորգյան

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`