Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8928/02/19քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.08.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8928/02/19

ՙՙԷքսպրես կրեդիտ,, ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկ.՝ Մարիամ Ղուլյանին
Ք. Երևան, Խորենացու 15 1-ին հարկ, Բ-3 տարածք

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2023 թվականի նոյեմբերի 06-ին ժամը 10:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վարդան Աշոտի Մալխասյանի, Արթուր Գեորգիի Ծատուրյանի և Արթուր Սամվելի Ապիկյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման պահանջների վերաբերյալ:
Դուք ծանուցվում եք` որպես հայցվորի ներկայացուցիչ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք , ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/511813-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`