Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/1894/02/23 քաղաքացական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

04.08.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
27.07.2023 թ.
Գործ թիվ ՇԴ/1894/02/23


Պատասխանող՝ Շիրակի մարզի
<<Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի
Ներկայացուցիչ՝ Էմմա Վարդանյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի,
Ա. Վասիլյան փող., 15 տուն )


Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2023 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ Լիլիթ Սաշայի Խորիկյանի ընդդեմ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի՝ 01.02.2023 թվականի թիվ 373-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/1894/02/23 քաղաքացիական գործով 03.10.2023 թվականին, ժամը 16:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 16:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են



չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Առդիր որոշումը՝ 1 թերթ


Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312533696

Էլ. փոստ`