Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/12293/02/23 քաղաքացիական գործով հաղորդագրություն

16.08.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր Հ. Ջալալյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/12293/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Աննա Էդուարդի Ղարիբյանի` քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին:
Վաչե Դավիթի Ղարիբյանի (անձնագիր՝ AM0583625, տրված 28.12.2011 թվականին, 001-ի կողմից, ծնված՝ 29.12.1974 թվականին, վերջին հայտնի բնակության վայրի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գալշոյան փողոց, 35 շենք, բնակարան 11) գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում առաջարկում ենք այն ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայր (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`