Պատասխանողներ՝ Քաջիկ Ռազմիկի Խաչիկյանին Ռազմիկ Քաջիկի Խաչիկյանին թիվ ԵԴ/47078/02/22
23.08.2023
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Քաջիկ Ռազմիկի Խաչիկյանի, Ռազմիկ Քաջիկի Խաչիկյանի՝ Հայցվորին պատկանող՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Լեփսիուսի փողոց, 15 շենք, 29 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքից Պատասխանողներին և իրենց հետ բնակվող այլ անձանց վտարելու, և այն սեփականատիրոջը հանձնելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/47078/02/22 քաղաքացիական գործով 16.08.2023 թվականին, ժամը 17:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 11.01.2024 թվականին, ժամը 15:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱԴԼԵՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 51 18 13
Էլ. փոստ`