Թիվ ՍնԴ/3510/04/22 սնանկության գործով գրություն
28.08.2023
«ԼԻԱՆ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն 13 փողոց, 8 տուն
Հայտնվում է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ՍՆԴ/3510/04/22 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի՝ «ԼԻԱՆ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը 30․11․2022 թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 010-73-77-03/։
Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լիանա Ալիխանյան
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` 010737703
Էլ. փոստ`