Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/7899/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Ստեփան Արամի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.08.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Ժենյա Մկրտիչի Մեյմարյանի, Արմեն Ստյոպայի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Մանյակ Սահակի Խաչատրյանի, Ժենյա Արամի Պետրոսյանի, Ստեփան Արամի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Ժենյա Մկրտիչի Մեյմարյանի, Արմեն Ստյոպայի Պետրոսյանի ընդդեմ Մանյակ Սահակի Խաչատրյանի, Ժենյա Արամի Պետրոսյանի, Ստեփան Արամի Պետրոսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 12.09.2023 թվականին, ժամը` 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`