Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1458/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

04.09.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվորներ՝ Գևորգ Արայիկի Արզումանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, 18 փ., 1 նրբ., 19 տ.

Մարիամ Արայիկի Արզումանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, 18 փ., 1 նրբ., 19 տ.

Պատասխանող Նուբար Արզումանյանի ներկայացուցիչ՝
Արշակ Ղազարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Վազաշեն, 1 փ., տ. 45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1458/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 օգոստոսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

ծանոթանալով ըստ Արաիկ Համազասպի Արզումանյանի, Անժելա Գեորգիի Այդինյանի, Գևորգ Արայիկի Արզումանյանի և Մարիամ Արայիկի Արզումանյանի ընդդեմ Նուբար Համազասպի Արզումանյանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Արմենակյան) 01.11.2022թ. վճռով Արաիկ Համազասպի Արզումանյանի, Անժելա Գեորգիի Այդինյանի, Գևորգ Արայիկի Արզումանյանի և Մարիամ Արայիկի Արզումանյանի հայցն ընդդեմ Նուբար Համազասպի Արզումանյանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին մերժվել է:
Նշված վճռի դեմ Անժելա Գեորգիի Այդինյանի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2023 թվականի որոշմամբ բավարարվել է՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2022 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն քաղաքացիական գործը Դատարանին մակագրվել է 16.08.2023թ., իսկ Դատարանի աշխատակազմին է հանձնվել 18.08.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը (…) վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով դատական ակտի բեկանման արդյունքում գործը նոր քննության ուղարկված լինելու հանգամանքը և ղեկավարվելով վերոգրյալ նորմերով՝ Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ՝ նշանակելով նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 411-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 26.09.2023թ.՝ ժամը 11:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվորներ՝ Արաիկ Համազասպի Արզումանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Գանինի փ., 13 շ., 2-րդ հարկ

Անժելա Գեորգիի Այդինյանի ներկայացուցիչ
Սամվել Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Գանինի փ., 13 շ., 2-րդ հարկ

Գևորգ Արայիկի Արզումանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, 18 փ., 1 նրբ., 19 տ.

Մարիամ Արայիկի Արզումանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, 18 փ., 1 նրբ., 19 տ.

Պատասխանող Նուբար Արզումանյանի ներկայացուցիչ՝
Արշակ Ղազարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Վազաշեն, 1 փ., տ. 45

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/1458/02/21 քաղաքացիական գործով կայացված «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 26.09.2023թ.՝ ժամը 11:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`