Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԿԴ/3388/02/13 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

05.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99

Պատասխանող Արթուր Եղիազարյանին
Հասցե՝ ՀՀ, ք Երևան Պարոնյան փ 6 շ 2 բն
Դուք հանդիսանում եք ըստ հայցի Մելինե Գլումյանի ընդդեմ Արթուր Եղիազարյանի, Դավիթ Եղիազարյանի և Ինգա Եղիազարյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքերից բաժիններն առանձնացնելու, բաժինների առանձնացման անհնարինության դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ինգա Եողիազարյանի ընդդեմ Մելինե Գլումյանի, ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Կենտրոն ՎՇ խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 15․09․2023թվ.-ին ժամը 14։30-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/:
Գործող, 2018թվ. ապրիլի 9-ից գործողության մեջ դրված ՀՀ քաղ. դատ. օր-ի 439 հոդվածի 4-րդ կետի համաձայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Սույն հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել մինչև 2018թվ. ընդունված ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետևաբար քննության ենթակա հայցադիմումի համար կիրառելի են 1998թվ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղ. դատ. օր. հոդվածների պահանջները: ՀՀ քաղ դատ օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով): Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում կարող են նշել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`