Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0063/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

07.09.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Արման Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3 շ., 45 բն.

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Սվետիկ Միսակի Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Արմեն Սերյոժայի Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Մարինե Անուշավանի Մուկուչյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Վահագն Արմենի Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0063/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 սեպտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),


քննելով ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Արման Սերյոժայի Թամազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սերյոժա Գիգոլի Թամազյանի, Սվետիկ Միսակի Թամազյանի, Արմեն Սերյոժայի Թամազյանի, Մարինե Անուշավանի Մուկուչյանի, Վահագն Արմենի Թամազյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 26.01.2023թ. որոշմամբ:
Դատարանի 10.03.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 18.04.2023թ.: Նախնական դատական նիստ է նշանակվել նաև 25.05.2023թ.:
Դատարանը 25.05.2023թ. որոշմամբ բաշխել է ապացուցման պարտականությունը և նախնական դատական նիստ է նշանակել 13.06.2023թ.:
Դատարանի 13.06.2023թ. որոշմամբ նշանակվել է փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
31.08.2023թ. Դատարանին է հաձնվել փորձագետի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նկատի ունենալով, որ դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել քաղաքացիական գործի վարույթը:
2. Նախնական դատական նիստ նշանակել 29.09.2023թ.՝ ժամը 14:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ՝
Տարոն Սիմոնյանին
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1

Պատասխանող՝ Արման Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3 շ., 45 բն.

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Սվետիկ Միսակի Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Արմեն Սերյոժայի Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Մարինե Անուշավանի Մուկուչյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Վահագն Արմենի Թամազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ,Նոյեմբերյան, Այրում, Բարեկամության 3շ., 45 բն.

Ուղարկվում են թիվ ՏԴ/0063/02/23 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը և փորձագետի եզրակացության պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 29.09.2023թ.՝ ժամը 14:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «10» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`