Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/18627/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.09.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող՝
ՙՄելտեքս՚ՍՊԸ
/ՀՀ ք.Երևան,Փավստոս Բուզանդի փողոց,1/3 շենք ,5-րդ հարկ./

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/18627/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վահե Ալբերտի Հակոբյանի ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ՙՄելտեքս՚ՍՊ ընկերության և ՀՀ Ազգային ժողովի՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու,վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/18627/02/21 քաղաքացիական գործով 06.10.2023թ.–ին, ժամը 15:00-ին դատաքննության դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511813/431/

Էլ. փոստ`