Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/30631/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.09.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30631/02/22


Արկադի Գագիկի Ալոյանին
ՌԴ Կրասնոդարի երկրամաս ք. Կրասնոդար Յան Պոլույանի փող., 32 շ., 25 բն.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2024 թվականի փետրվարի 12-ին ժամը 11:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արֆին>> վարկային միություն ՍՊԸ-ի ընդդեմ Եվգինե Վարդանի Սիմոնյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Գայանե Երեմի Սահակյանի, Գագիկ Ժորժիկի Ալոյանի, Արկադի Գագիկի Ալոյանի, Արայիկ Գագիկի Ալոյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`