Թիվ ԵԴ/33071/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.09.2023
ԴԴ 9.1
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Գոռ Կարապետյան
/ ք.Երևան, Գյուլբենկյան փողոց, 2/1 շենք ,բնակարան 10/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/33071/02/19 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՙՆաիրի Ինշուրանս՚ ԱՍՊ ընկերության ընդդեմ ՙՊատահարների փորձագիտական կենտրոն՚ ՍՊ ընկերության, երրորդ անձ` ՙԻնգո Արմենիա՚ ԱՓԲ ընկերության, Գոռ Կարապետյանի` կրկնակի փորձաքննության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/33071/02/19 քաղաքացիական գործով 28.11.2023թ.–ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Բաստաջյան
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010511813/431/
Էլ. փոստ`