Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/1043/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դոպոնացման ծանուցում:

11.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am , աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԿԴ/15932/02/18
ԴԴ-9.1- Ե/¬¬¬¬¬¬¬________________
<<09>> հունիսի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
<<Բ.Մ.Լ. Արզնի>> ՍՊ ընկերությանը
/Կոտայքի մ., ք.Բյուրեղավան, Կոտայքի 1ա/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Բ.Մ.Լ. Արզնի>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն <<Անելիք բանկ>> ՓԲ ընկերության և երրորդ անձ` <<Բ.Մ.Լ. Արզնի>> ՍՊ ընկերության` 600.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը 15:20-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 174-րդ հոդվածով կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`