Թիվ ԵԴ/26427/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
13.09.2023
«Ար Վի Էմ Քոնսալթ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Նալբանդյան 48/1, Սախարով բիզնես կենտրոն, 2 հարկ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը`
Նախագահող դատավոր Գ. Մազմանյան
Ձեզ հրավիրում է որպես պատասխանող անձնագրով ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Էրեբունու նստավայր
ք.Երևան, Մ.Խորենացի 162ա հասցեով
2023թ. նոյեմբերի 16-ին ժամը 14։40-ին:
Ըստ հայցի «Արաբելլա» ՍՊ ընկերության ընդդեմ պատասխանողներ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության, «Ար Վի Էմ Քոնսալթ» ՍՊ ընկերության` ապահովագրված գույքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին:
ԸՍՏ ՀՐԱՎԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալու դեպքում, ՀՀ քաղ. դատ. օր-ի 147 հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը կարող է գործը քննել նրանց բացակայությամբ:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա
Հեռ..` 01-57-66-45
Էլ. փոստ`