թիվ ԵԴ/43957/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում
13.09.2023
Պատասխանող՝ Արուս Վրեժի Բաբասյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք 7 զանգված, 1 շենք, 6 բնակարան/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Արուս Վրեժի Բաբասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/43957/02/22 քաղաքացիական գործը:
2023թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 11:30-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 08-ին, ժամը 12:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի 6-րդ մասով և 199 հոդվածով սահմանված կարգով՝ ուղարկվում է թիվ ԵԴ/43957/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023թ. սեպտեմբերի 13-ի որոշումը:
Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը 2 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`