Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/1308/02/08 քաղաքացիական գործով Սամվել Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Նորիկ Պողոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Սամվել Թադևոսյանի, Լևոն Թադևոսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Թադևոսյանի, Լևոն Թադևոսյանի ընդդեմ Նորի Պողոսյանի, Ալետա Պողոսյանի, Ժաննա Պողոսյանի, Հրաչյա Պողոսյանի՝ տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու և հողատարածքից և շինություններից վտարելու պահանջների մասին մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Նորիկ Պողոսյանի ընդդեմ Սամվել Թադևոսյանի, Լևոն Թադևոսյանի՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Թադևոսյանի, Լևոն Թադևոսյանի ընդդեմ Նորի Պողոսյանի, Ալետա Պողոսյանի, Ժաննա Պողոսյանի, Հրաչյա Պողոսյանի՝ տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու և հողատարածքից և շինություններից վտարելու պահանջների մասին մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու կապակցությամբ հրավիրել դատական նիստ 25.09.2023 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`