Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/6765/02/23
04.09.2023թ.

«Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Շիրակի փողոց, 2օբ, բնակարան 26

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 շենք

Դավիթ Գարիկի Գևորգյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 8 շենք, բնակարան 22

Տիգրան Լևոնի Պարսեղյանին
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Վրացյան փողոց, 83

Տիգրան Լևոնի Պարսեղյանին
ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորք թաղամաս, 131/10 շենք, բնակարան 18

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵԴ2/6765/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Դավիթ Գարիկի Գևորգյանի, Տիգրան Լևոնի Պարսեղյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ FS99008972 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 29․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Դավիթ Գարիկի Գևորգյանի, Տիգրան Լևոնի Պարսեղյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ FS99008972 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 30.05.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, իսկ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Դավիթ Գարիկի Գևորգյանին, Տիգրան Լևոնի Պարսեղյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.07.2023թ. թիվ 132-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ն և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ Դավիթ Գարիկի Գևորգյանին, Տիգրան Լևոնի Պարսեղյանին հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել են ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Դավիթ Գարիկի Գևորգյանի, Տիգրան Լևոնի Պարսեղյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ FS99008972 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 03.10.2023 թվականին, ժամը 10:15-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`