Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/57923/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Դատավոր Ա. Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/57923/02/21 քաղաքացիական գործը` ըստ հայցի Մարիա Դավիթի Հակոբյանի ընդդեմ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի, իրավասու մարմիններ՝ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի սահմանման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին։
Քաղաքացիական գործում առկա փաստաթղթերից հավաստվում է, որ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի հասցեն է` ՀՀ, ք.Երևան, Արաբկիր 51 փողոց, 8/2 տուն։
Պատասխանողին պատշաճ կարգով ուղարկվել են դատավարական փաստաթղթերը, սակայն փոստային ծառայությունը հետ է վերադարձրել ծրարը` «չպահանջված» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն.
«Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:»:
Վերոնշյալից ելնելով, խնդրվում է Ձեզ ողջամիտ ժամկետում դատարան ուղարկել ծանուցման փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն:
(Դատական նիստը նշանակված է 29.09.2023թ. ժամը՝ 12։00-ին, ք.Երևան, Արաբկիր նստավայրում):

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-08-31

Էլ. փոստ`