Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0033/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

18.09.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝
Ռայա Ռազմիկի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ 4-րդ փ., 4-րդ նրբ., 8-րդ տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0033/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 սեպտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Քրիստինե Արամի Արշակյանի ընդդեմ Արտեմ Ռադիկի Մադաթյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ռադիկ Արամայիսի Մադաթյանի, Էֆրիդա Դերենիկի Մադաթյանի, Ռայա Ռազմիկի Մադաթյանի և Գևորգ Ռադիկի Մադաթյանի՝ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում համասեփականատերերի միջև բաշխելու պահանջների մասին քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 20.01.2023թ. որոշմամբ:
Դատարանի 13.03.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 18.04.2023թ.:
Դատարանը 18.04.2023թ. որոշմամբ բաշխել է ապացուցման պարտականությունը և նախնական դատական նիստ է նշանակել 23.05.2023թ.:
Դատարանի 23.05.2023թ. որոշմամբ նշանակվել է փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
31.08.2023թ. Դատարանին է հաձնվել փորձագետի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նկատի ունենալով, որ դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել քաղաքացիական գործի վարույթը:
2. Նախնական դատական նիստ նշանակել 29.09.2023թ.՝ ժամը 14:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվորի ներկայացուցիչ՝ Արսեն Դանիելյանին
Հասցե՝ ք. Չարենցավան, 5-րդ թաղ., 15 շ., 27 բն.

Պատասխանող՝ Արտեմ Ռադիկի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ 4-րդ փ., 4-րդ նրբ., 8-րդ տ.

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Ռադիկ Արամայիսի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ 4-րդ փ., 4-րդ նրբ., 8-րդ տ.

Ռայա Ռազմիկի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ 4-րդ փ., 4-րդ նրբ., 8-րդ տ.

Գևորգ Ռադիկի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ 4-րդ փ., 4-րդ նրբ., 8-րդ տ.

Ուղարկվում են թիվ ՏԴ/0033/02/23 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը և փորձագետի եզրակացության պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 29.09.2023թ.՝ ժամը 14:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «10» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`