Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1964/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

18.09.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանողներ՝ Արմեն Անուշավանի Հակոբյանին
Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

Արայիկ Անուշավանի Հակոբյանին
Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

Արմինե Անուշավանի Հակոբյանին
Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1964/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07 օգոստոսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),


քննելով ըստ հայցի Անժելա Արշավիրի Օթարյանի ընդդեմ Արմեն Անուշավանի Հակոբյանի, Էմմա Վասիլի Վասիլյանի, Անուշավան Արտավազդի Հակոբյանի, Արայիկ Անուշավանի Հակոբյանի և Արմինե Անուշավանի Հակոբյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված հայցադիմումը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Գրիգորյան) 12.05.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Տ. Գրիգորյանի գործուղման ժամկետը լրանալու հիմքով սույն քաղաքացիական գործը հանձվել է դատավոր Ա. Կուրեխյանին:
Դատավոր Ա. Կուրեխյանի 30.07.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատավոր Ա. Կուրեխյանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակվելու հիմքով սույն քաղաքացիական գործը 01.09.2021թ. մակագրվել և 02.09.2021թ. հանձնվել է դատավոր Ա. Ջավախյանին:
Դատավոր Ա. Ջավախյանի 06.09.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ։
Դատավոր Ա. Ջավախյանի 24.05.2022թ. որոշմամբ սույն գործով նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն՝ կասեցնելով քաղաքացիական գործի վարույթը:
Դատավոր Ա. Ջավախյանի՝ այլ դատարան տեղափոխվելու կապակցությամբ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 22.02.2023թ. մակագրվել Դատարանին, Դատարանի 28.02.2023թ. որոշմամբ ընդունվել է վարույթ, քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նախնական դատական նիստ է նշանակվել 24.03.2023թ.:
Դատարանի 24.03.2023թ. որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին դատարանին հայտնի դառնալը:
04.08.2023թ. դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նկատի ունենալով, որ դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել քաղաքացիական գործի վարույթը:
2. Նախնական դատական նիստ նշանակել 31.08.2023թ.՝ ժամը 17:15-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր՝ Անժելա Արշավիրի Օթարյանին
Հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ Զեյթուն, Կ ուլնեցի34 շ., բն. 70

Պատասխանողներ՝ Արմեն Անուշավանի Հակոբյանին
Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

Էմմա Վասիլի Վասիլյանին
Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

Արայիկ Անուշավանի Հակոբյանին Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

Արմինե Անուշավանի Հակոբյանին
Հասցե՝ ք. Իջևան, Բլբուլյան 83 շ., բն. 33

Ուղարկվում են թիվ ՏԴ/1964/02/21 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը և փորձագետի եզրակացության պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 31.08.2023թ.՝ ժամը 17:15-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ «15» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`