Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24845/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.09.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Միքայել Արամի Խաչատրյանի
/ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի փողոց, 69-22/



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պետրոսյանս, ուսումնասիրելով թիվ ԵԴ/24845/02/18 քաղաքացիական գործն` ըստ հայցի ՙՅունիբանկ՚ ԲԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Արամի Խաչատրյանի, Լուսինե Սուսկաի Խաչատրյանի, Միքայել Արամի Խաչատրյանի, Սիրանուշ Արամի Խաչատրյանի /Ղոչիկյան/, Անի Արամի Խաչատրյանի և Արմինե Լևոնի Ղազարյանիª ք. Երևան, Տիգրան Մեծի 69 շենք, թիվ 22 բնակարանի նկատմամբ մասնակիցներց յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Հովհաննես Արամի Խաչատրյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5 կետում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Հովհաննես Արամի Խաչատրյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Հովհաննես Արամի Խաչատրյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասինՏեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41 թիվ ԵԴ/24845/02/18 քաղաքացիական գործով 13-10-2023թ.–ին, ժամը 14:15-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:



Դատավրի օգնական Վ.Բաստաջյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511813/431/

Էլ. փոստ`