Թիվ ԱՐԱԴ/3719/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
27.09.2023
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Էդգար Կամոյի Կարապետյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ,գ. Հարթավան, 7փ.,1փակ.,13տ./
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` ԱՐԱԴ/3719/02/23 քաղաքացիական գործով կայացված որոշման համաձայն` «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի՝ հայցադիմումն ընդդեմ Էդգար Կամոյի Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասի:
Հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է եզրափակիչ դատական ակտի օր, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցումը: Նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղ.դատ. օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ձեզ պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր, այդ թվում` հայցադիմում և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297 հոդվածի 1-ին կետի համաձայն գործը քննվում է պատզեցված կարգով, իսկ 298 հոդվածի 2-րդ մասի համաձայն 28․11.2023 թվականին նշանակվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր:
Դատավորի օգնական ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հասցե` ՀՀ,Արագածոտնի մարզ,ք․Աշտարակ,Տիգրան Մեծի 65
Հեռ..` 0232/ 3 - 29-39
Էլ. փոստ`