Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/5387/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/5387/02/23

«Էլիտ Նոյ Գրուպ» ՍՊԸ-ին
/ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 2-րդ փողոց, 31 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ թիվ ԵԴ2/5387/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործի քննության ընդհանուր հայցային կարգով իրականացնելու մասին դատարանի 29.09.2023թ. որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Պօղոս Պօղոս Վազգէնի ԱՁ-ի ընդդեմ «Էլիտ Նոյ Գրուպ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Պօղոս Պօղոս Վազգէնի ԱՁ-ն 19.05.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Էլիտ Նոյ Գրուպ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 30.05.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 29.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 30.05.2023 թվականի որոշմամբ մերժվել է հայցվոր ԱՁ Պօղոս Պօղոս Վազգէնիի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրաբացիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործը՝ դատարանը գտնում է, որ գործի լրիվ և բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, ուստի հանգում է եզրակացության առ այն, որ առկա են պարզեցված վարույթը դադարեցնելու հիմքերը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր հայցային կարգով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 306-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/5387/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Պօղոս Պօղոս Վազգէնի ԱՁ-ի ընդդեմ «Էլիտ Նոյ Գրուպ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթը դադարեցնել և գործի քննությունը ընդհանուր հայցային կարգով իրականացնել, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 23.10.2023թ., ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`