Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/30588/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


ԵԴ/30588/02/20


Տիգրան Սարգսի Արսենյանին
/ՀՀ, ք.Երևան, Զաքյան 5 շենք, բն. 61/


Քրիստինե Տիգրանի Արսենյանին
/ՀՀ, ք.Երևան, Զաքյան 5 շենք, բն. 61/

Գոհար Վանիկի Առաքելյանին
/ՀՀ, ք.Երևան, Զաքյան 5 շենք, բն. 61/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/30588/02/20 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Միքայել Լավրենտի Միքայելյանի ներկայացուցիչ Հայկ Բաբայանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/30588/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Միքայել Լավրենտի Միքայելյանի ընդդեմ Տիգրան Սարգսի Արսենյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Քրիստինե Տիգրանի Արսենյանի, Գոհար Վանիկի Առաքելյանի` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր երրորդ անձանց կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Միքայել Լավրենտի Միքայելյանը 19.10.2020 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Սարգսի Արսենյանի, երրորդ անձինք՝ Քրիստինե Տիգրանի Արսենյանի, Գոհար Վանիկի Առաքելյանի՝ ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր երրորդ անձանց կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 28.10.2020 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 22.09.2021 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 24.11.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/30588/02/20 քաղաքացիական գործը 17.03.2023թ մակագրվել և 20.03.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և 2023 թվականի հունիսի 07-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/30588/02/20 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Միքայել Լավրենտի Միքայելյանի ընդդեմ Տիգրան Սարգսի Արսենյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Քրիստինե Տիգրանի Արսենյանի, Գոհար Վանիկի Առաքելյանի` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր երրորդ անձանց կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`