Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԼԴ2/0819/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

06.10.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Ռոբերտ Արտաշի Չիչյանին
ք. Ալավերդի, Սայաթ Նովա փ., 1 շ., 33 բն.

Ծանուցագիր

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ. Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ2/0819/02/22 քաղաքացիական գործով, ըստ հայցի ‹‹Արմենիա Ինշուրանս›› ԱՍՊ ընկերության ընդդեմ Ռոբերտ Արտաշի Չիչյանի, Ժուժանա Ռաֆիկի Չիչյանի, Նինա Ռոբերտի Չիչյանի, Էմմա Ռոբերտի Չիչյանի, Ալբերտ Ռոբերտի Չիչյանի՝ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, 2022 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 15:15-ին նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատասխանող:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 0253/2-42-23

Էլ. փոստ`