Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/14138/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Լևոն Սամվելի Լոռեցյանին
(հասցե՝ ք. Երևան, Կիևյան փող., 8 շ., բն. 3)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն.Հարությունյան) 2023 թվականի օգոստոսի 08-ի որոշմամբ թիվ ԵԴ2/14138/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ ընդդեմ Լևոն Սամվելի Լոռեցյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 16-ը:
2023 թվականի հոկտեմբերի 05-ին հայցվորի կողմից դատարան է ներկայացվել գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն:
Միջնորդությունը դատավոր Ն.Հարությունյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Պահանջներից հրաժարվելու մասին հարցը քննելու նպատակով հրավիրվել է դատական նիստ՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 09:50-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):
Դուք ծանուցվում եք 2023 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 09:50-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ թիվ ԵԴ2/14138/02/23 քաղաքացիական գործով որպես պատասխանող նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`