Թիվ ԵԴ/66909/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում
02.11.2023
Պատասխանող՝ Սամվել Ռոբերտի Դադամյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակ, Փյունիկ 7/7/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Արմենակ Արծրունի Բերբերյանի ընդդեմ Սամվել Ռոբերտի Դադամյանի և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Գալստյանի՝ 550 000 ՀՀ դրամ որպես վնասի հատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/66909/02/22 քաղաքացիական գործը:
2023թ. հոկտեմբերի 04-ին, ժամը 12:30-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. փետրվարի 08-ին, ժամը 11:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի 6-րդ մասով և 199 հոդվածով սահմանված կարգով՝ ուղարկվում է թիվ ԵԴ/66909/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023թ. հոկտեմբերի 04-ի որոշումը:
Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը 2 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`