ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/2682/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
13.11.2023
Դիմող «ՍԹԱՐ ՀԱՈՒՍ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի
տնօրեն Մկրտիչ Հովսեփյանին
ք. Երևան, Դավթաշեն 1-ին թղմ. ,15 շենք., բն. 25
Պարտապան Բակուր Մելքոնյանի ներկայացուցիչ Մերի Արտաշեսյանին
ք. Երևան, Բուզանդի փողոց 15, գրասենյակ 401
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ
Մայիս Հայրապետյանին
ք. Երևան, Արշակունյաց 5, 4-րդ հարկ, 416 սենյակ
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/2682/04/23 սնանկության գործն ըստ «ՍԹԱՐ ՀԱՈՒՍ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի դիմումի՝ Բակուր Զավենի Մելքոնյանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Տեղեկացվում եք, որ 24.11.2023թ. ժամը՝ 11:30-ին, նշանակվել է դատական նիստ՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի դեմ պարտապան Բակուր Մելքոնյանի ներկայացուցչի կողմից ներկայացված առարկության քննության նպատակով։
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` 78-28-20
Էլ. փոստ`