Թիվ ԼԴ/6040/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:
16.11.2023
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-33-93, lori@court.am
Քաղաքացիական գործ
ԼԴ/6040/02/23
Պատասխանող
Սանամ Նորիկի Թովմասյանին
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դարպաս, 2 փող., 4 տուն
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Ն. Սահակյան) թիվ ԼԴ/6040/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Միքայել Ռաֆայելի Օհանյանի ընդդեմ Սանամ Նորիկի Թովմասյանի՝ Սանամ Նորիկի Թովմասյանի կողմից իր երեխային՝ Հայկ Թովմասյանին, չայցելելու պատճառները դատական կարգով անհարգելի ճանաչելու պահանջի մասին) հրավիրվել է դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 06.02.2024թ., ժամը 11:30-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 5):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` (0322) 2-33-93
Էլ. փոստ`