Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/23602/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/23602/02/23
Պատասխանող՝ Պարգև Արտավազդի Մկրտչյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Էրեբունի, Սարիթաղ,
7 շարք, 1



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 30-ին
ուսումնասիրելով ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Պարգև Արտավազդի Մկրտչյանի և Կարինե Գառնիկի Գալստյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատիրոջ կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պատասխանող Կարինե Գառնիկի Գալստյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

1. Ընկերության ներկայացուցիչը 2023 թվականի օգոստոսի 8-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, այն բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատիրոջ կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պատասխանող Կարինե Գառնիկի Գալստյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի օգոստոսի 10-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի օգոստոսի 11-ին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյանի) կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ին կայացված որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Կրկին ներկայացված հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի սեպտեմբերի 4-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 5-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 14.09.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողների կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանող Պարգև Արտավազդի Մկրտչյանին ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանողների ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Սահմանված ժամկետում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Պատասխանող Կարինե Գառնիկի Գալստյանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել է 26.09.2023 թվականին և վերջինիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/23602/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`