Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ2/6069/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

25.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդված

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավար
պարոն Նորայր Սարգսյան
(Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Եղվարդ, Երևանյան փողոց, 1 շենք)

Հարգելի պարոն Սարգսյան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) (դատավոր Ա․Օհանյան) վարույթում է գտնվում հա. ԵԴ2/6069/02/23 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով այն, որ դատավարության մասնակիցը
 հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ
 նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ
 ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ
 դատավարության մասնակցի հասցեն անհայտ է ,
ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկվում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ տվյալ դեպքում դատարանը գործը քննում է նրա վերջին հայտնի հաշվառման վայրի և անձի վերջին հայտնի բնակության վայրի` համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Ուստի խնդրում եմ հնարավոր բոլոր միջոցներով, սույն ծանուցումը ստանալու օրվանից հետո ողջամիտ ժամկետում Վարդան Նիկողոսյանին (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․Եղվարդ, Սպանդարյան 41) տեղեկացնել Դատարանում հարուցված հա. ԵԴ2/6069/02/23 քաղաքացիական գործի և դրա շրջանակներում ներքոհիշյալ գործողությունների վերաբերյալ.
 2024 թվականի մայիսի 23-ին, ժամը՝ 12։00-ին ք․Երևան, Մովսես Խորենացու 162Ա հասցեում գտնվող դատարանի շենքի թիվ 7 դատական նիստերի դահլիճում հրավիրված է դատական նիստ:
V Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում և գործին մասնակցող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:

Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`