Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/7079/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/4357/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ պատասխանող «Էյ Ընդ Էյ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Նարինե Սարգսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ2/4357/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Սահականուշ Արտուշի Մնացականյանի ընդդեմ «Էյ Ընդ Էյ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պատճառված վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն, կատարված զրպարտությունը հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սահականուշ Արտուշի Մնացականյանը 12․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Էյ Ընդ Էյ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատճառված վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն, կատարված զրպարտությունը հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 15.05.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 232.05.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:
Սահականուշ Արտուշի Մնացականյանը 26․05․2023 թվականին հայցադիմումը կրկին է ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Էյ Ընդ Էյ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 21.06.2023 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ2/4357/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Սահականուշ Արտուշի Մնացականյանի ընդդեմ «Էյ Ընդ Էյ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պատճառված վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն, կատարված զրպարտությունը հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 24-ին, ժամը 14:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Սահականուշ Արտուշի Մնացականյանի
ներկայացուցիչ Կարինե Ղաշանգյանին
ՀՀ, ք. Երևան, Արամ Խաչատրյան 20 շենք, բնակարան 43

«Էյ Ընդ Էյ Քոմփանի» ՍՊԸ-ի
Տնօրեն Անահիտ Ասլանյանին
ՀՀ, ք. Երևան, Ա. Վշտունու փողոց, տուն 66

«Էյ Ընդ Էյ Քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ
Նարինե Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան, Սեբաստիայի 31

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4357/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Միևնույն ժամանակ հայցվոր կողմին պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` 1 թերթից:


Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`