Հա. ԵԴ/42701/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Հովսեփ Նարգիզյանին ուղղված դատական ծանուցագիր:
22.02.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
22 փետրվարի 2024թ.
Հա. ԵԴ/42701/02/21 քաղաքացիական գործով
պատասխանող Հովսեփ Նարգիզյանին
/հասցե՝ ք. Երևան, Գ. Հովսեփյան 24/3 , բն. 9/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Նորաշեն Գրուպ>> ՍՊ ընկերության ընդդեմ <<Պանորամա Ռեսորթ>> ՍՊ ընկերության, Արտակ Գևորգի Դալդումյանի, <<Մուլտիկոնտինենտալ Դիսթրիբյուշն Լիմիթեդ>> ՍՊ ընկերության, Հրաչյա Կարապետի Յարմաջյանի, Սամվել Թարակչյանի, Տիգրանուհի Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Այգյուլ Կարապետյանի, Հակոբ Կրբեկյանի, Վերժինե Ներսեսյանի, Ղազար Միխաիլի Ղազարյանի, Լուսինե Լուսի Ղազարյանի, Խաչատուր Երմագյանի, Հովսեփ Նարգիզյանի, Մարինե Հրանտի Խուրշուդյանի, Գոհար Ներսեսյանի, Արտակ Սամվելի Վարդանյանի, Հայգհազ Ամիրյանի, Հերբերտ Կարենի Վալեսյանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը խախտող գործողություները կանխելու և վերացնելու և մինչև սեփականության իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին հա. ԵԴ/42701/02/21 քաղաքացիական գործով դատարանի 2024թ. փետրվարի 22-ի որոշմամբ գործը համարվել է դատաքննության նախապատրաստված, ավարտվել է նախնական դատական նիստը և գործը նշանակվել է դատաքննության՝ 2024թ. ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`