Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

24.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Կամարակի փող., 2 նրբ., 40 տուն/

Պատասխանող «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Կոմիտաս 51/4 (3-12)/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ Լևոն Կարենի Նալբանդյանին
/ ՀՀ, ք.Երևան, Պարոնյան փողոց, 4 շենք, բնակարան 28/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/50185/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.01.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Լևոն Կարենի Նալբանդյանի՝ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն 04.11.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի` եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 15.11.2021 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն 01.02.2022 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի` եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 10.02.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 17.05.2022 թվականի որոշմամբ Լևոն Կարենի Նալբանդյանը թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործը 24.10.2023 թվականին մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.11.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կարինե Խաչատրյանը դատարանին խնդրել է անվավեր ճանաչել «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 10.09.2021 թվականին կազմված թիվ 003009 վնասի գնահատման կրկնակի փորձաքննության եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 29-ին` ժամը «11:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/50185/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 10.09.2021 թվականին կազմված թիվ 003009 վնասի գնահատման կրկնակի փորձաքննության եզրակացության ոչ իրավաչափ լինելը, մասնավորապես՝ փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերին հակասող ճանաչելու հիմքերի առկայության փաստը, այդ թվում՝ պատճառված վնասի կատարված գնահատման՝ իրական շուկայական արժեքներին չհամապատասխանելու հանգամանքը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 29.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`