Թիվ ԵԴ2/18598/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
26.02.2024
Թիվ ԵԴ2/18598/02/23 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Երրորդ անձ՝ <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Սբ. Գր. Լուսավորիչ փողոց, 17 շենք, բնակարան 31
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Զանգեզուրտրանսշին>> ԲԲԸ-ի ընդդեմ <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի, երրորդ անձինք՝ <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ի, <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կատարված ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի մարտի հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`