Թիվ ԵԱՔԴ/0248/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Արմենի Սերոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
01.03.2024
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով ըստ հայցի Արթուր Նորիկի Սերոբյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Արմեն Նորիկի Սերոբյանի, Հայկ Արմենի Սերոբյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)` ապօրինի տիրապետումը դադարեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Նորիկի Սերոբյանի, Հայկ Արմենի Սերոբյանի ընդդեմ Արթուր Նորիկի Սերոբյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստը ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,
ՈՐՈՇԵՑԻ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Նորիկի Սերոբյանի ընդդեմ Արմեն Նորիկի Սերոբյանի, Հայկ Արմենի Սերոբյանի` ապօրինի տիրապետումը դադարեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Նորիկի Սերոբյանի, Հայկ Արմենի Սերոբյանի ընդդեմ Արթուր Նորիկի Սերոբյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 12.03.2024 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`