Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/64212/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցում

06.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Գրիգոր Հրայրի Վասիլյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 1 թաղամաս, 23 շենք, բնակարան 41

Պատասխանող Գրիգոր Հրայրի Վասիլյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 1 թաղամաս, 37 շենք, բնակարան 53

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/64212/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:



ԵԴ/64212/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գրիգոր Հրայրի Վասիլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 08.12.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գրիգոր Հրայրի Վասիլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 09.12.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2022թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.12.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.013.554,30 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Գրիգոր Հրայրի Վասիլյանին պատկանող գույքի վրա` բացառությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում առկա հաշվեհամարների և գրավադրված գույքի:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի կողմից 24.01.2023 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 27.12.2024 թվականին:
Պատասխանող Գրիգոր Հրայրի Վասիլյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «տեղափոխված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Գրիգոր Հրայրի Վասիլյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/64212/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գրիգոր Հրայրի Վասիլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 09.04.2024 թվականին, ժամը 10:10-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`