Հա. ԵԴ/9629/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Լյովա Գարեգինի Բզնունուն ուղղված դատական ծանուցագիր:
20.03.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
20 մարտի 2024թ.
Հա. ԵԴ/9629/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող Լյովա Գարեգինի Բզնունուն
/ք. Երևան, Քանաքեռ 5 փող., 28 տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Վեոլիա Ջուր>> ՓԲ ընկերության ընդդեմ Լյովա Գարեգինի Բզնունու՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/9629/02/22 քաղաքացիական գործով դատարանի 2024թ. մարտի 20-ի որոշմամբ գործը համարվել է դատաքննության նախապատրաստված, ավարտվել է նախնական դատական նիստը և գործը նշանակվել է դատաքննության 2024թ-ի օգոստոսի 28-ին, ժամը 10:15-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`