Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0342/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

21.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 21 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Ալվինա Սմբատի Մարտիրոսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Կաքավաձոր, 1 փ, 108տ

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

19 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի (այսուհետ՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (Պատասխանողի կողմում) Սմբատ Մուշեղի Մարտիրոսյանի, Վարդանուշ Արմենակի Տոնոյանի, Թովմաս Սմբատի Մարտիրոսյանի, Ալվինա Սմբատի Մարտիրոսյանի, Ֆայա Սմբատի Մարտիրոսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0342/02/23 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
14․04․2023 թվականին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի, Սմբատ Մուշեղի Մարտիրոսյանի, Վարդանուշ Արմենակի Տոնոյանի, Թովմաս Սմբատի Մարտիրոսյանի, Ալվինա Սմբատի Մարտիրոսյանի, Ֆայա Սմբատի Մարտիրոսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 17․04.2023 թվականին:
Դատարանի 02․05․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Դատարանի 07․07․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանն, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 31․10․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 09․01.2024 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Դատարանի 09․01․2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է։
12․02․2024 թվականին դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-1222/24) «Վարմօն Ռիելթի»ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 016-Վ/024 եզրակացությունը:
Դատարանի 12․02․2024 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։
2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 09.01.2024 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 19․03.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի, Սմբատ Մուշեղի Մարտիրոսյանի, Վարդանուշ Արմենակի Տոնոյանի, Թովմաս Սմբատի Մարտիրոսյանի, Ալվինա Սմբատի Մարտիրոսյանի, Ֆայա Սմբատի Մարտիրոսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Սլավիկ Սմբատի Մարտիրոսյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0342/02/23 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մայիսի 02-ին՝ ժամը «15:50»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`