Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹիվԵԴ2/30973/02/23քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԵԴ2/30973/02/23


Վանիկ Աղաբեկի Ավետիսյանին,
Հասցե՝ ք. Արտաշատ, Բաղրամյան փող., տուն 27ա,


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս վարույթում է քննվում թիվ ԵԴ2/30973/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Ռուբիկի Մինասյանի ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի՝ վնասի հատուցման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Տվյալ դեպքում, Դատարանը նկատի ունենալով, որ կայացվելիք դատական ակտը կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, Դուք տեղեկացվում եք վերը նշված քաղաքացիական գործի քննության վերաբերյալ, միևնույն ժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք իրավունք ունեք վերոնշյալ գործով միջնորդություն ներկայացնել Դատարան՝ Ձեզ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 8-ին, ժամը՝ 15:00, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում հասցե՝ ք. Երևան, Հ. Ներսիսյան 10։


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`