Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/7397/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ/7397/02/23
«25» մարտի 2024 թվական
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Լևոն Թովմասի Ծատուրյանին
ՀՀ ք. Երևան, Էրեբունի, Աթոյան անցուղի, 14 շենք, 21 բնակարան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Թովմաս Ռաֆիկի Ծատուրյանի ընդդեմ Անժելա Ռաֆիկի Ծատուրյանի, Լևոն Թոմասի Ծատուրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ իրենց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Անժելա Ռաֆիկի Ծատուրյանի ընդդեմ Թովմաս Ռաֆիկի Ծատուրյանի և Լևոն Թոմասի Ծատուրյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով պատասխանողների բա-ինների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 04.06.2024 թվականին, ժամը 15:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին պատշաճ լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`