Թիվ ԵԴ2/1589/02/24 գործով դեպոնացում
08.04.2024
Սերոբ Նադրի Նորեյանին
(ՀՀ, համայնք ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ 2ՆՐԲ, շենք 10, 76)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի կողմից էլեկտրոնային եղանակով քննվում է թիվ ԵԴ2/1589/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Նախարարության Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ընդդեմ պատասխանող Սերոբ Նադրի Նորեյանի և Գայանե Արտաշեսի Ղայթանջյանի՝ անշարժ գույքի օտարման պահանջի մասին:
Ձեզ պարզաբանվում է, որ կարող եք սահմանված կարգով մուտք գործել ՀՀ էլեկտրոնային դատավարության համակարգ՝ https://cabinet.armlex.am հղմամբ և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան ծանոթանալ համակարգում գտնվող և դրա միջոցով հասանելի թիվ ԵԴ2/1589/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ բոլոր նյութերին, այդ թվում՝ հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին, Դատարանի կայացրած որոշում(ներ)ին։
Բացի այդ, հայտնում ենք, որ թիվ ԵԴ2/1589/02/24 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը, դրան կից փաստաթղթերը, դատարանի կողմից կայացված ակտը կցված են սույն հայտարարությանը, հետևապես դրանց կարող եք ծանոթանալ հայտարարությանը կցված փաստաթղթերը ուսումնասիրելու եղանակով։
Ի լրումն վերոգրյալի՝ պարզաբանվում է նաև.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
31.01.2024 _Yerevani dataran.pdf
Nerqin Bazmaberd 02-073-0219-0010 Serob Noreyan.pdf
Norikyan.pdf
Payment Order 02-073-0219-0010 Serob Noreyan.pdf
hatakagic 02-073-0219-0010.pdf
vkayakan 02-073-0219-0010.pdf
-signed-pades-baseline-lt (2).pdf
վարույթ ընդունելու մասին Ո-ԵԴ2_1589_02_24.pdf
և անդորրագիր.pdf
ուղարկման անդորագիր.pdf
ուղարկման չեկ.pdf
Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` (+374 10) 20-90-92
Էլ. փոստ`