Թիվ ԵԴ/51891/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴԱ - 8.2
քաղաքացիական գործով պատասխանող
Շամիր Վազգենի Մինասյան
/ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց,173շենք, բնակարան 36 /
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/51891/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙԱկբա Բանկ՚ ԲԲ ընկերության ընդդեմ պատասխանողներ Սարգիս Հայկի Առաքելյանի, Սուսաննա Արմենակի Սարգսյանի, Շամիր Վազգենի Մինասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/51891/02/22 քաղաքացիական գործով 07.05.2024 թվականին, ժամը 11:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):
Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա
Հեռ..` 010576631/102/
Էլ. փոստ`