Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0188/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

25.04.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Անդրանիկի փող., 20 տուն

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Պողոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նարինե Լևոնի Նալբանդյանի ընդդեմ Նոյ Գարիկի Արզաքանցյանի, Արմեն Գարիկի Արզաքանցանի, Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի և Վարսենիկ Ռուբենի Գրիգորյանի՝ ընդհանուր գույքերից պարտապան Նարինե Նալբանդյանի բաժնեմասը առանձնացնելու, բաժնեմասի առանձնացումն անհնարին լինելու դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը համասեփականատերերի միջև՝ բաժնեմասերին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին, սակայն ըստ «Էլեկտրոնային դատավարություն» համակարգում գեներացված տվյալների՝ ծանուցումը չի հաջողվել իրականացնել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-26-69

Էլ. փոստ`