Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԱՆԴ/2242/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

25.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԱՆԴ/2242/02/17


Պատասխանող՝ Յուրիկ Լուկաշի Պետրոսյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Դ. Վարուժանի թաղամաս, 8/1



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի ապրիլի 10-ին
ծանոթանալով ըստ հայցի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Յուրիկ Պետրոսյանի և Անահիտ Պետրոսյանի` վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր Ա. Բաբայան) 12.06.2017 թվականի որոշմամբ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Յուրիկ Պետրոսյանի, Անահիտ Սահակյանի` վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունել է վարույթ և գործը նախապատրաստվել է դատաքննության, իսկ 12.06.2017 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 13.11.2017 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
ՀՀ նախագահի 10.08.2018 թվականի թիվ ՆՀ-385-Ա հրամանագրով դատավոր Ա. Բաբայանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր և 21.12.2018 թվականին քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Ս. Երիցյանին:
Դատարանը 17.01.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը 18.06.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության:
Դատարանի 17.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է և բողոքը վարույթ է ընդունվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը իրականացվել է գրավոր ընթացակարգով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանելվել է թիվ ԵԱՆԴ/2242/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2019 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության մրևնույն ժամանակ դատական ծախսերի, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 26.01.2020 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 01.04.2021 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 25.06.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է գրավոր դիրքորոշում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման վերաբերյալ:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 25.06.2021 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու վերաբերյալ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 21.10.2021 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում ներկայացվել է միջնորդություն՝ չափագիտական, քարտեզագրական, գեոդեզիական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 31.01.2023 թվականին կայացվել է դատաշինարարատեխնիկական, չափագիտական, քարտեզագրական, գեոդեզիական փորձաքննություններ նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵԱՆԴ/2242/02/17 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2024 թվականի մարտի 25-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի ապրիլի 1-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ և 159-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով այն, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն` գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ, քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և գործով նշանակել դատական նիստ` այդ մասին պատշաճ ծանուցելով գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 159-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Յուրիկ Լուկաշի Պետրոսյանի և Անահիտ Նադիրի Պետրոսյանի` վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԱՆԴ/2242/02/17 քաղաքացիական գործի քննությունը վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`