Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/2616/02/24 քաղաքացիական գործով ծանուցում /Սաթենիկ Վիգենի Բեռչոնց/

26.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/2616/02/24

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ և ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 ապրիլի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Սաթենիկ Վիգենի Բեռչոնցի, Արփինե Վիգենի Բեռչոնցի, Աննա Վիգենի Բեռչոնցի ընդդեմ Խորեն Բագրատի Տոնոյանի, երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԱԴԴ/3772/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Խորեն Բագրատի Տոնոյանի ընդդեմ Նորա Ռուբենի Բեռչոնցի, Սաթենիկ Վիգենի Բեռչոնցի, Արփինե Վիգենի Բեռչոնցի և Աննա Վիգենի Բեռչոնցի, երրորդ անձինք ՀՀ Կադաստրի կոմիտեի, Սամվել Վարդանյանի, Նվեր Վարդանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, ըստ հակընդեմ հայցի Սաթենիկ Վիգենի Բեռչոնցի, Արփինե Վիգենի Բեռչոնցի, Աննա Վիգենի Բեռչոնցի ընդդեմ Խորեն Բագրատի Տոնոյանի, երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի՝ 22.03.2024 թվականի «Առանձին վարույթում պահանջ առանձնացնելու մասին» որոշմամբ Դատարանը պատճառաբանել է, որ ծանուցված հակընդդեմ հայցով հայցվորներ Սաթենիկ Վիգենի Բեռչոնցը, Արփինե Վիգենի Բեռչոնցը և Աննա Վիգենի Բեռչոնցը չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, Դատարանը գտել է, որ առկա է հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու հիմք, և որոշել է, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշել է թիվ ԵԱԴԴ/3772/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Խորեն Բագրատի Տոնոյանի ընդդեմ Նորա Ռուբենի Բեռչոնցի, Սաթենիկ Վիգենի Բեռչոնցի, Արփինե Վիգենի Բեռչոնցի և Աննա Վիգենի Բեռչոնցի, երրորդ անձինք ՀՀ Կադաստրի կոմիտեի, Սամվել Վարդանյանի, Նվեր Վարդանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, ըստ հակընդեմ հայցի Սաթենիկ Վիգենի Բեռչոնցի, Արփինե Վիգենի Բեռչոնցի, Աննա Վիգենի Բեռչոնցի ընդդեմ Խորեն Բագրատի Տոնոյանի, երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործից առանձնացնել ըստ հակընդեմ հայցի Սաթենիկ Վիգենի Բեռչոնցի, Արփինե Վիգենի Բեռչոնցի, Աննա Վիգենի Բեռչոնցի ընդդեմ Խորեն Բագրատի Տոնոյանի, երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին պահանջը և քննել առանձին վարույթում:
Առանձնացված պահանջի մասով քաղաքացիական գործը 08.04.2024 թվականին մակագրվել է Դատարանին, իսկ Դատարանի աշխատակազմին է հանձնվել՝ 09.04.2024 թվականին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ առանձնացված պահանջի մասով քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):


Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`