Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/1836/02/20 քաղաքացիական գործով Ամալյա Աթանեսի Մարտիրոսյանի՝ ընդդեմ Ղազար Սեդրակի Արամյանի,Մարիամ Ղազարի Արամյանի, Հարություն Ղազարի Արամյանի, Հռիփսիմե Ղազարի Արամյանի, Մխիթար Ռոբերտի Վարդանյանի Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ՀՀ, Արարատի մարզ, ք․Արարատ, Շահումյան փ․, 69/17

26.04.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ1/1836/02/20 քաղաքացիական գործով
Ամալյա Աթանեսի Մարտիրոսյանի՝ ընդդեմ Ղազար Սեդրակի Արամյանի,Մարիամ Ղազարի Արամյանի, Հարություն Ղազարի Արամյանի, Հռիփսիմե Ղազարի Արամյանի, Մխիթար Ռոբերտի Վարդանյանի Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ՀՀ, Արարատի մարզ, ք․Արարատ, Շահումյան փ․, 69/17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/1836/02/20 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Ամալյա Աթանեսի Մարտիրոսյանի՝ ընդդեմ Ղազար Սեդրակի Արամյանի,Մարիամ Ղազարի Արամյանի, Հարություն Ղազարի Արամյանի, Հռիփսիմե Ղազարի Արամյանի, Մխիթար Ռոբերտի Վարդանյանի ՝ պահանջելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի 03-019-0179-0019 ծածկագրով գյուղ նշանակության հողամասից և 03-019-0048-0010 ծածկագրով բնակարանից առանձնացնել Մխիթար Ռոբերտի Վարդանյանի 1/5 բաժինը` դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքն հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ բռնագանձումը Մխիթար Ռոբերտի Վարդանյանին հասանելիք գումարի վրա տարածելու համար։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նշված քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 29․05․2024թ․ ժամը 13։00-ին ։
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Արարատի մարզ, ք․ Մասիս, Մխիթար Հերացու 26/31)։
Ծանուցում․ Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը նախնական դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
Նախնական դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է որոշում կայացնել գործի քննությունը Ձեր բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին։
Դատավարության ցանկացած փուլում դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ Արարատի մարզի, ք․ Մասիս, Մխիթար Հերացու 26/31 հասցեով կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Մ․Հերացու 26/31

Հեռ..` 23645450

Էլ. փոստ`